Քաղաքական

23.04.2024 11:35


Բաղանիսում իրավիճակը լարված է

Բաղանիսում իրավիճակը լարված է

Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է, ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը: Դա զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել ճանապարհը:

Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում:

Տեղեկություններ կան, որ այսօրվանից սկսած Բաղանիս Այրումի շրջանում արդեն սահմանազատումը, ըստ էության, տեղի է ունեցել և այլևս այդ ճանապարհով հայկական մեքենաներն իրավունք չունեն անցնելու:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը