Լրահոս

05.12.2023 13:19


Առինջի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի. նախնական տեղեկություններով՝ նա ընկել է բարձրությունից

Առինջի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի. նախնական տեղեկություններով՝ նա ընկել է բարձրությունից

Դեկտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Առինջ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Մարիետա Թ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս, իրենց տան երկրորդ հարկից դեպի առաջին հարկ իջնող աստիճանները շփոթելով արդեն իսկ գործող աստիճանները քանդված աստիճանների հետ, անզգուշությամբ վայր է ընկել և տեղում մահացել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը