Լրահոս

27.10.2011 16:25


ԱՄՆ–ն Իրանում «վիրտուալ դեսպանություն» կստեղծի

ԱՄՆ–ն Իրանում «վիրտուալ դեսպանություն» կստեղծի

Ամերիկայի Միացյալ Նահանգները նախատեսում է Իրանում իր «վիրտուալ դեսպանությունը» ստեղծել։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը՝ հղում անելով իրանական «BBC»–ին և «Voice of America»–ին  պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տված հարցազրույցին:

Հատուկ կայքի միջոցով, որը նախատեսվում է բացել մինչև տարեվերջ, Իրանի քաղաքացիները կկարողանան այցագրի ու ԱՄՆ–ում կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկություն ստանալ։

-Մենք ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները առաջին հերթին Իրանի ժողովրդի հետ,–ասել է Քլինթոնը՝ ավելացնելով, թե խոսքը առաջին հերթին Իրանի երիտասարդության մասին է։

Քլինթոնն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները կհոգա այն մասին, որ հասարակ իրանցին կարողանա մուտք գործել այդ կայքը՝ չնայած Իրանի պաշտոնական արգելքին։

Տեղեկացնենք, որ Իրանի ու ԱՄՆ–ի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ 1979թ. սկսած, երբ Իսլամական հեղափոխության ժամանակ ԱՄՆ դեսպանատունը հարձակման էր ենթարկվել, ու 52 աշխատակից 444 օր շարունակ պատանդ էին։

Այս խորագրի վերջին նյութերը