Լրահոս

08.06.2023 09:49


Երևանյան բնակարաններից մեկում գազաբալոնից գազի արտահոսք է տեղի ունեցել․ կա տուժած

Երևանյան բնակարաններից մեկում գազաբալոնից գազի արտահոսք է տեղի ունեցել․ կա տուժած

Հունիսի 8-ին, ժամը 01:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման, որը դադարեցվել է տեղի ուժերով։

Փրկարարները Վ․ Ա․-ին (ծնված 1949 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Այս խորագրի վերջին նյութերը