Լրահոս

06.06.2023 12:21


Հաղթանակ թաղամասում մեքենան շրջվել է և հայտնվել առվակում

Հաղթանակ թաղամասում մեքենան շրջվել է և հայտնվել առվակում

Հունիսի 6-ին, ժամը 01։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել առվակում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Դ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել առվակում։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Այս խորագրի վերջին նյութերը