Լրահոս

04.06.2023 00:12


Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջի վրա էլ նրա կողմից կայանված ավտոմեքենան

Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջի վրա էլ նրա կողմից կայանված ավտոմեքենան

Հունիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա կայանված, դռները բաց, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ վարորդը մեքենան կայանել է և իրեն կամրջից ցած է նետել:

Ոստիկանները, քննիչներն ու պարեկները կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի:

Իրավապահները տեղեկություն են ստացել, որ կամրջի վրա կայանված նշված ավտոմեքենայով է տղամարդը եկել, կայանել այն և իրեն ցած նետել:

Այս խորագրի վերջին նյութերը