Լրահոս

03.06.2023 10:48


Այսօր ժամը 09։00-18։00-ն կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը

Այսօր ժամը 09։00-18։00-ն կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը

Այսօր փողոց է փակ լինելու։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Հարգելի քաղաքացիներ, հունիսի 3-ին՝ ժամը 09։00-18։00, կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրականացնելու է երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման ինչպես նաեւ շինարարական աղբի մաքրման աշխատանքներ»,-ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը