Լրահոս

28.05.2023 07:35


Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Մայիսի 27-ին, ժամը 21։16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և արգելափակվել ցեխակույտի մեջ․ տուժածներ չկան: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման միջոցով ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Reno» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․):

Այս խորագրի վերջին նյութերը