Լրահոս

25.05.2023 18:48


«Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի». Թինա Թերները չէր վախենում մահից

«Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի». Թինա Թերները չէր վախենում մահից

Լեգենդար Թինա Թերները իր հետևում թողեց 60 տարիների բեմական կյանք: Նա հիասքանչ ու յուրահատուկ էր իր յուրաքանչյուր կատարման մեջ։ Երկրպագուները հիանում էին նրանով։

2008 և 2009 թվականներին` 70 տարեկանում, երգչուհին հրաժեշտի համաշխարհային շրջագայություն իրականացրեց, որին ավելի քան մեկ միլիոն մարդ մասնակցեց:

Երգչուհին բուդդիզմ էր դավանում և չէր վախենում մահից։ Մի առիթով նա ասել է. «Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի»: Երգչուհին հաղթահարեց թմրամոլությունը և տպավորիչ ձևով վերադարձավ բեմ։

Հավելենք, որ Թինա Թերները մահացել է մայիսի 24–ին՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։

Թինա Թերները Լոս Անջելեսում՝ «Գրեմմի» մրցանակը ձեռքին, 1985 թ. - Sputnik Արմենիա
1/12
Թինա Թերները Լոս Անջելեսում՝ «Գրեմմի» մրցանակը ձեռքին, 1985 թ.
70–ամյա Թինա Թերները եվրոպական շրջագայության ժամանակ, 2009 թ. - Sputnik Արմենիա
2/12
70–ամյա Թինա Թերները եվրոպական շրջագայության ժամանակ, 2009 թ.
Թինա Թերները Pepsi-ի նախագահ Ռոջեր Էնրիկոյից «շոկոլադե ոտք» է ստանում, 1985 թ. - Sputnik Արմենիա
3/12
Թինա Թերները Pepsi-ի նախագահ Ռոջեր Էնրիկոյից «շոկոլադե ոտք» է ստանում, 1985 թ.
Թինա Թերների ելույթը Փարիզի Palais Omnisports-ում, 1987թ. - Sputnik Արմենիա
4/12
Թինա Թերների ելույթը Փարիզի Palais Omnisports-ում, 1987թ.
Ռոբերտ Ռեդֆորդը, Թինա Թերները, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, առաջին տիկին Լորա Բուշը և փոխնախագահ Դիկ Չեյնին 2005թ. - Sputnik Արմենիա
5/12
Ռոբերտ Ռեդֆորդը, Թինա Թերները, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, առաջին տիկին Լորա Բուշը և փոխնախագահ Դիկ Չեյնին 2005թ.
48-ամյա ռոք աստղ Թինա Թերները կեցվածք է ընդունում լուսանկարիչների համար Բուենոս Այրեսի Sheraton հյուրանոցի մոտ, 1988 թ. - Sputnik Արմենիա
6/12
48-ամյա ռոք աստղ Թինա Թերները կեցվածք է ընդունում լուսանկարիչների համար Բուենոս Այրեսի Sheraton հյուրանոցի մոտ, 1988 թ.
Թինա Թերները Բեյոնսեի հետ ելույթ է ունենում Գրեմմիի 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Լոս Անջելես, 2008 թ. - Sputnik Արմենիա
7/12
Թինա Թերները Բեյոնսեի հետ ելույթ է ունենում Գրեմմիի 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Լոս Անջելես, 2008 թ.
Թինա Թերները Հոլիվուդյան փառքի ծառուղում` իր աստղի կողքին, 1986թ - Sputnik Արմենիա
8/12
Թինա Թերները Հոլիվուդյան փառքի ծառուղում` իր աստղի կողքին, 1986թ
Թինա Թերները և Լայոնել Ռիչին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ հինգ մրցանակ են շահել, 1985 թ. - Sputnik Արմենիա
9/12
Թինա Թերները և Լայոնել Ռիչին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ հինգ մրցանակ են շահել, 1985 թ.
Թինա Թերների մենահամերգը Կրեմլի պալատում, 1996 թ. - Sputnik Արմենիա
10/12
Թինա Թերների մենահամերգը Կրեմլի պալատում, 1996 թ.
Թինա Թերները Pathe Marconi-ի նախագահ Գայ Դելուզից ստանում է Golden Record մրցանակը, 1986 թ. - Sputnik Արմենիա
11/12
Թինա Թերները Pathe Marconi-ի նախագահ Գայ Դելուզից ստանում է Golden Record մրցանակը, 1986 թ.

Ծաղիկներ՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում գտնվող երգչուհու աստղի շուրջը - Sputnik Արմենիա

12/12

Ծաղիկներ՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում գտնվող երգչուհու աստղի շուրջը

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը