Լրահոս

19.05.2023 15:43


Ինչպե՞ս են Բրյունետին դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում (տեսանյութ)

Ինչպե՞ս են Բրյունետին դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ժամեր առաջ Լոնդոնից ժամանել է Երևան: Օդանավակայանում երգչուհուն փուչիկներով ու ծաղիկներով դիմավորել են ընկերներն ու աջակիցները: Երգչուհի yellowheart-ը ինստագրամյան Story բաժնում տեսանյութեր է հրապարակել Բրյունետի դիմավորումից:

Հայաստանի ներկայացուցիչը ժամանել է բարձր տրամադրությամբ: Ընկերները նրա համար հաղթական գավաթ են պատրաստել՝ ցուցադրելով, որ իրենց համար հենց նա է հաղթողը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը կայացել է մայիսի 13-ին՝ Լիվերպուլում: Եզրափակչում պայքարում էին 26 երկրների ներկայացուցիչներ: Բրյունետն իր Future Lover երգով զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Հաղթող է ճանաչվել Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը, որը մրցույթում հաղթել էր նաև 2012 թ-ին:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը