Տնտեսական

11.05.2023 09:06


37 մլն դրամ՝ Փաշինյանի աշխատակազմին. «Ժողովուրդ»

37 մլն դրամ՝ Փաշինյանի աշխատակազմին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը ձեռք կբերի գրասենյակային գույք ու համակարգչային սարքավորումներ։ Նախագծի հիմնավորումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ այս գնման անհրաժեշտությունն առաջացել է աշխատակազմի տեխնիկական հագեցվածության եւ տրանսպորտային միջոցների ապահովվածության բարելավման համար։

Այսպիսով, վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել վարագույրներ, քիվեր, հեռուստացույցներ, աթոռներ, բեռնատարներ, դրոշակաձող։ Այս նապատակով առաջարկվում է աշխատակազմին պետական բյուջեից գումար հատկացնել։

Տեղեկացանք, որ խոսքը 37 մլն դրամի մասին է, որից 15 մլն դրամը կուղղվի տեխնիկական հագեցվածության բարելավման համար, իսկ 12-ն էլ՝ ընդհանուր նշանակության մեքենաների ու սարքավորումների վերանորոգման համար։

Այս խորագրի վերջին նյութերը