Լրահոս

14.01.2011 13:42


ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է հուշարձանի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է հուշարձանի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

Լրագրողների հետ 2010թ. ամփոփիչ ասուլիսում պատասխանելով Կարսում հայ-թրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի արած հայտարարության մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.

-Երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, փոխարեն նոր քար ավելացնելուն, այդ կարգի հայտարարությունները և գործողությունները կարող են միայն վնաս հասցնել։ Միջազգային հանրությունը չի մոռացել այդ կարգի վերջին հայտարարությունները, և սրանց ավելանում է նորը։ Միայն կարելի է ափսոսանք հայտնել։

Հայ-թրքական հարաբերություններին անդրադառնալով՝ Է. Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը դիրքորոշման փոփոխության կարիք չունի.

-Հայասատանը միշտ ասել է այն, ինչ արել է և արել է այն, ինչ ասել է։ Եթե փոփոխության կարիք ունի, դա Թուրքիայի դիրքորոշումն է, որը մինչև գործընթացի սկիզբը՝ 2008թ. սպտեմբեր, վարել է այն քաղաքականությունը, ինչը Թուրքիան վարում է համապատասխան արձանագրությունների ստորագրումից հետո՝ վերադարձել է նախապայմանների լեզվին, որը Թուրքիայում օգտագործվել է այս գործընթացից առաջ,-ասել է նա և հավելել, որ ողջ միջազգային հանրությունն է սպասում, թե Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը և առանց նախապայմանների հարգի պայմանավորվածությունները։

Հայաստանի վերաբերյալ, նրա խոսքերով, ասվում է, որ անցել է ճիշտ ճանապարհ, արել է հնարավորը, և այսօր Թուրքիան պետք է համարժեք քայլեր անի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը