Լրահոս

04.02.2023 20:25


Երևանի Սարյան փողոցում տուն է այրվում

Երևանի Սարյան փողոցում տուն է այրվում

Փետրվարի 4-ին, ժամը 18։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։45-ին։

Այս խորագրի վերջին նյութերը