Լրահոս

01.02.2023 17:45


Հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողը Վահե Թորոսյանն է

Հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողը Վահե Թորոսյանն է

Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է: Նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

Այս խորագրի վերջին նյութերը