Լրահոս

30.01.2023 18:44


Կրակոց` Երևանում, էլիտար շենքի պատուհանի վրա հայտնաբերվել է կրակոցի հետք

Կրակոց` Երևանում, էլիտար շենքի պատուհանի վրա հայտնաբերվել է կրակոցի հետք

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կրակոց է արձակել Անտառային 160/9 շենքի 4-րդ հարկի պատուհանին։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանները ու քննիչները նշված պատուհանի վրա հայտնաբերել են կրակոցի հետք, իսկ ներսում՝ պատուհանագոգի վրա ապակու մնացորդներ և կրակված պարկուճ։

Այս խորագրի վերջին նյութերը