Լրահոս

29.01.2023 17:56


Հայաստանում ևս չորս օր ձյուն է սպասվում

Հայաստանում ևս չորս օր ձյուն է սպասվում

Հայաստանի տարածքում հունվարի 30-31-ին, փետրվարի 1-2-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, փետրվարի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Armenia 29_01_23.png (228 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 30-31-ին, փետրվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Yerevan 29_01_23.png (24 KB)

Այս խորագրի վերջին նյութերը