Լրահոս

28.01.2023 09:00


Հրդեհ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում․ մեքենաներ են այրվել (լուսանկար)

Հրդեհ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում․ մեքենաներ են այրվել (լուսանկար)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։

Գ․Շամշյանը հայտնում է, որ հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Պարզվել է որ վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան մասամբ և նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը