Լրահոս

24.01.2023 13:54


Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Lada Priora-ն, կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Lada Priora-ն, կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են 27-ամյա Հրայր Գ-ի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Գեորգի Ա-ի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Lada-ի ուղևոր՝ 64-ամյա Մարի Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրլել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը