Լրահոս

23.01.2023 18:09


Հրդեհից փրկված 3 զինծառայողների մոտ դրական դինամիկա կա, անջատվել են արհեստական շնչառության սարքերը

Հրդեհից փրկված 3 զինծառայողների մոտ դրական դինամիկա կա, անջատվել են արհեստական շնչառության սարքերը

Բանակում ողբերգական միջադեպից երեք օր անցբժիշկները անջատել են հրդեհից փրկված և ծանր վիճակում գտնվող երկու զինծառայողներին միացված արհեստական շնչառական ապարատները, դեպքի չորրոդ օրը ժամկետային զինծառայող 19-ամյա Լևոնի և 28 ամյա սպա Եղիշեի մոտ միմիայն դրական դինամիկա է նկատվում։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը՝ ընդգծելով, որ շնչուղիների խոր այրվածքներով վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների մոտ դրական դինամիկան նաև հիմնավորվել է այսօր՝ առավոտյան ստացված վերջին հետազոտություններ արդյունքներով։

Խոսքը հունվարի 19-ին Գեղարքունիքում սակրավորների կացարանի վերածված գյուղական տանը բռնկված հրդեհից տուժած զինծառայողների մասին է, հիշեցենենք նրանիցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին Երևանի Այվածքաբանական կենտրոն, 15 ժամկետային զին ծառայող ողջ ողջ այրվել էին, իսկ 4 տուժած զինորները, որոնց մասին ավելի ուժ Գլխավոր դատախազություն էր հայտնել, ենթադրաբար, բարվոք վիճակում են և բժշկվում են մարզային հոսպիտալում։

Ի դեպ, երեք զինծառայողներնն էլ հաղորդակցվում են, բաժանմունքում բուժվող և անհամեմատ լավ վիճակում գտնվող ժամկետային զինծառայող Գարուշի մոտ ստորին վերջույթների այրվածքն է խորը, ինչի պատճառով քայլելու հնարավորություն առայժմ զինվորը չունի, մյուս երկու ժամկետային զինծառայողներ Լևոնի և Եղիշեի պարագայում շնչուղիների այվածքներ են, և առայժմ մասնագետները դժվարանում են կանխատեսել՝ հնարավոր բարդություններից հասցրե՞լ են խուսափել, թե՞ ոչ․ մասնագետները լիահույս են, որ երիտասարդ օրգանիզմը կկարողանա ինքնուրույն նաև պայքարել։

Ի դեպ, վերակեդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներ Լևոնի և Եղիշեի դեպքում այրվածքները հատկապես դեմքի շրջանում են։ Երեքին էլ, ըստ մասնագետի, առայժմ տեսակցելու իրավունք ունեն միայն ծնողները։ Չնայած ծաբաթ օրը նրանց էր այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, մինչ այդ էլ վաշտի կեցավայր դարձած գյուղական տան պայթյունից փրկվածներին տեսակցել էր, իսկ ավելի ճիշտ՝նրանց հետ նկարվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Այս խորագրի վերջին նյութերը