Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի քիմիայի ուսուցչուհի, 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանն օրերս դասարանում ցուցադրաբար կտրել է 9-ամյա վեց տղաների մազերը: Վրդովված ծնողների բողոքներին ի պատասխան՝ նա պատճառաբանել է, թե տղաների մազերը երկար են եղել, և այդպիսով նա մայրաբար ցանկացել է հասկացնել երեխաներին, որ պետք է լսել իր հորդորներն ու գնալ վարսավիրանոց։ Աշակերտների վրդովված ծնողների պահանջը «վարսավիր–ուսուցչուհուն» դպրոցից հեռացնելն էր։ Դպրոցի տնօրենը հայտնել է, որ դասղեկն արդեն հեռացվել է աշխատանքից։
«Վարսավիր–ուսուցչուհուն» դպրոցից հեռացրել են

7or.am