Լրահոս

14.01.2011 13:22


Տիգրան Կարապետյան. «Ե՞ս ինչու պետք է միանամ ՀԱԿ–ին, է,՜ թող ՀԱԿ–ը մեզ միանա»

Տիգրան Կարապետյան. «Ե՞ս ինչու պետք է միանամ ՀԱԿ–ին, է,՜ թող ՀԱԿ–ը մեզ միանա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԼՄ հեռուստաընկերությանը արտոնագիր չտրամադրելուն՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահ, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, թե այս ամենը ցինիկ անարդարություն է, և ինքը, բարձրաձայնելով բոլոր անարդարությունները, այդ թվում հեռուստաընկերության հետ կապված խնդիրը, պայքարելու է մինչև վերջ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը անհանգստանալու տեղ ունի՞՝ տեսնելով, որ Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքներին գալիս է այնքան մարդ, որքան իր հանրահավաքին՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահն ասել է, թե եթե ՀԱԿ-ն անհանգստացած չլիներ, հունվարի 18-ին՝ իր հանրավաքից մեկ օր առաջ, հանրահավաք չէր հրավիրի։

Տիգրան Կարապետյանը հավաստիացրել է, որ իր քաղաքական պայքարում համագործակցության համար բոլորի առջև դռները բաց են։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը միանա ՀԱԿ-ին, նա պատասխանել է.

-Բայց ե՞ս ինչու պետք է միանամ ՀԱԿ-ին, է՜, թող ՀԱԿ-ը մեզ միանա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը