Լրահոս

19.01.2023 15:40


Ժամը 15։00-ի դրությամբ Սուրեն Պապիկյանը չի գնացել ողբերգական հրդեհի դեպքի վայր

Ժամը 15։00-ի դրությամբ Սուրեն Պապիկյանը չի գնացել ողբերգական հրդեհի դեպքի վայր

Ժամը 15։00-ի դրությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի գնացել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամաս, որտեղ այսօր տեղի է ունեցել 15 պարտադիր ժամկետային զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհը։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՊՆ-ից։

«Դեպքից հետո ՊՆ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և բարձրաստիճան սպաներ են գնացել դեպքի վայր և այժմ էլ այնտեղ են։ Պաշտպանության նախարարը դեռ դեպքի վայր չի գնացել»,- հայտնեցին ՊՆ-ից։

Այս խորագրի վերջին նյութերը