Տնտեսական

24.11.2022 14:53


100 մլն եվրոյի վարկ Հայաստանին՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

100 մլն եվրոյի վարկ Հայաստանին՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հավնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծում նշվում է, որ խոսքը 100 մլն եվրոյի վարկային համաձայնագրի մասին է, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, և, հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է վերջինիս հետ 17.11.2022թ. ստորագրված 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը որոշում է կայացրել Հայաստանում բացել ներկայացուցչություն. «Այս վարկը նախատեսված է, որ լինի 20 տարով, որից 5 տարին արտոնյալ ժամանակահատվածով: Մենք կարող ենք ընտրել թե լողացող, թե ֆիքսված տոկոսադրույք»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը