Լրահոս

14.01.2011 12:21


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արարատյան» պոմպակայանում շինարարական   աշխատանքների հետ կապված, հունվարի 17-ին ժամը 9.00-ից մինչև հունվարի 18-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդ փողոցի ու 4-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Շենգավիթ վարչական շրջանի մնացած հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:  Նույն աշխատանքների հետ կապված' կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ, Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը: Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1, Բ-2, Բ-3, Բ-4 զանգվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

                                                                                 «Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը