Լրահոս

19.09.2011 11:18


Երևանում կանցկացվի միջազգային աշխատաժողով

ՀՀ ԱԳՆ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ից 16-ը Երեւանում տեղի ունեցավ երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման ոլորտում տեխնիկական փորձի փոխանակման միջազգային աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցում էին նշված ոլորտի փորձագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Վիեննայում տեղակայված Վասսենարյան համաձայնագրի կենտրոնակայանից, ինչպես նաեւ նշված ոլորտում ներգրավված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանում արտահանման վերահսկման իրավական դաշտում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ  զարգացման  միտումները, վերահսկվող ապրանքների Հայաստանում կիրառվող ցուցակների համապատասխանեցումը Եվրամիության ցուցակներին, երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների ներմուծման եւ արտահանման լիցենզավորման համար միջազգային պրակտիկայում կիրառվող էլեկտրոնային «tracker-7» համակարգի ներդրման հնարավորությունները Հայաստանում, վերջնական օգտագործման հավաստագրերի իրավական կարգավորման հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ հայկական ընկերություններում եւ ձեռնարկություններում ներքին համապատասխանեցման ծրագրերի /Internal Compliance Program/ ներդրման հեռանկարները:

Քննարկվեց նաեւ արտահանման վերահսկման հետ սերտորեն փոխկապակցված սահմանների համալիր կառավարման ՀՀ ռազմավարությունը եւ դրա իրականացման ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը