Հայոց պատմագրությունը դեռ կհասցնի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին դասել Հովհաննես-Սմբատ թագավորի և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի շարքին։ Բայց դա չէ էականը։ Էականն այն է, որ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին հայկական դիվանագիտությունն այնպիսի կոպիտ ու անտակտ սխալ է թույլ տալիս, որի հետևանքները, թերևս, իշխանությունները մինչև վերջ չեն գիտակցել։ Եվ սա սոսկ զգացմունքային գնահատական չէ։
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն, անշուշտ, բխում է նաև մեր շահերից, բայց դա չպետք է ներկայացվեր այնպես, որ եթե սահմանները չբացվեն, ապա մենք կկործանվենք։ Այնինչ Ս. Սարգսյանի կողմից վարվող քաղաքականությունը՝ հենց այդպիսի կարծիք ձևավորեց թուրքերի մոտ ու նրանք շտապեցին օգտվել հայկական դիվանագիտության քիրվայությամբ ներծծված քայլերից։
Չարաբաստիկ (արդեն այդպես կարելի է ձևակերպել) «ֆուտբոլային դիվանագիտության» ամբողջ ընթացքում, հայկական կողմի «առանց նախապայմանների» բանաձևին՝ թուրքական կողմը հակադարձում էր բազում նախապայմաններ։ Եվ այդպես մինչև ապրիլի 22-ի փաստաթղթի ստորագրումը։ Գյուլի երևանյան այցին անմիջապես հետևեց հայտարարությունը, թե մինչև հայերը «գրավյալ» տարածքներից դուրս չբերեն զորքերը՝ սահմանների բացման վերաբերյալ որևէ խոսք չի կարող գնալ, իսկ ցեղասպանության մասով Սերժ Սարգսյանն «էն գլխից» էր ասել, որ կողմ կլինի պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը։
Փաստորեն, հայկական դիվանագիտության «թեթև ձեռքով», այս մեկ տարվա ընթացքում ադրբեջանաթուրքական զույգին հաջողվեց ցեղասպանության հարցն ընդհանրապես հանել և՛ միջազգային, և՛ բանակցային օրակարգից, ինչպես նաև հասնել նրան, որ Արցախի հարցը ներառվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաթեթի մեջ։ Այդ ընթացքում՝ Սերժ Սարգսյանը բանասիրական դիտարկումներ էր անում՝ «օժանդակել» և «միջնորդել» բառերի առումով։ Սարգսյանը չէր հերքում, որ «օժանդակության» մասով Գյուլի հետ զրուցել է Արցախի խնդրի շուրջ։ Ու որքան շատ էր Սարգսյանը կրկնում «օժանդակություն» բառը, այնքան շատ էին թուրքական պաշտոնական շրջանակներից հնչում հստակ նախապայմաններ Արցախի մասով։ Հայաստանի պաշտոնյաներից՝ զրոյական ռեակցիա։
Եվ ահա թուրքական կողմի այդ ագրեսիվ, իսկ մեր անատամ դիվանագիտության ֆոնին՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները տարածում են հաղորդագրություն, որ ստորագրվել է շրջանակային համաձայնագիր և ստեղծվել «ճանապարհային քարտեզ»։ Սա էր «ֆուտբոլային դիվանագիտության» փաստաթղթային վերջակետը, որով կարելի է ասել, որ ջուրը լցվեց ողջ հայության ջանքերը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, խաչ քաշվեց հետանկախական Հայաստանի ունեցած դիվանագիտական ձեռքբերումների վրա, ըստ որի՝ Թուրքիան երբեք չէր կարողացել այսպիսի հարձակողական քաղաքականություն վարել Արցախի հարցում՝ նույնիսկ պատերազմի տարիներին։ Իսկ որ Արցախի հարցն այս կամ այն կերպ այժմ ներառված է հայ-թուրքական փաթեթի մեջ՝ գրեթե կասկած չի հարուցում։ Պատահական չէ, որ շվեյցարացիների միջնորդությամբ ստորագրված «ճանապարհային քարտեզի» հրապարակմանը հետևում է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, ուր քննարկամն հիմնական թեման Արցախի խնդրի կարգավորումն էր։
Մի դիտարկում. Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանական խումբը (ենթադրաբար՝ մի քանի հոգուց բաղկացած) ունի «գիշերային» որոշումներ կայացնելու հատկություն։ Այդպես եղավ այս տարվա մարտի 3-ին, երբ մենք քնից արթնացանք ու պարզվեց, որ դրամը կտրուկ արժեզրկվել է (դրան նախորդել էր պաշտոնյաների հավաստիացումը, թե դրամը կայուն է և խնայողությունները պետք է պահել ՀՀ դրամով)։ Այդպես եղավ նաև ապրիլի 23-ին, երբ մենք տեղեկացանք, որ նախորդ գիշեր փաստաթուղթ է ստորագրվել Թուրքիայի հետ (դրան նախորդել էր Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսը և, պատասխանելով նախապես ճշտված 60 հարցերի, նա չէր էլ ակնարկել որևէ փաստաթղթի ստորագրման մասին, ավելին՝ նա հակառակ շեշտադրումներ էր անում, ինչպես ֆինանսիստները՝ դրամի պարագայում)։ Այս երկու օրինակները բերում եմ, որպեսզի կարողանանք ՝գնահատել Սերժ Սարգսյանի կառավարման ոճը։ Նա, փաստորեն, միանձնյա և շոկային որոշումներ կայացնելու սիրահար է։ Ընդ որում, այդ որոշումների կայացմանը նախորդող ժամնակաշրջանում որևէ հանրային քննարկում կամ իրազեկում չի լինում։ Ինչպես որ մեկ գիշերվա ընթացքում պետությունը հանրության դրամական միջոցները «թեթևացրեց» ավելի քան 20 տոկոսով, այնպես էլ հիմա ցեղասպանության հարցով է մեզ փաստի առաջ կանգնեցնում՝ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու։
«Գիշերային» որոշումներն արդեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Մենք արդեն երաշխիք չունենք, որ վաղը մյուս օրը նոր տհաճ անակնկալներ մեզ չեն սպասվում հանրային կյանքի մյուս ոլորտներում։
Փաստաթղթի ստորագրմամբ՝ ևս մեկ անգամ ապացուցվում է, որ հանձնաժողովներ, խորհուրդներ և այլ նմանատիպ կառույցներ ստեղծելն իշխանության համար ունի իմիտացիոն բնույթ։ Այժմ չեն գործում պետական կառավարման մարմինները։ Որոշումները կայացվում են պետական համակարգից դուրս՝ մարդկանց շատ նեղ շրջանակի կողմից, ովքեր չունեն որոշումների կայացման բավարար լեգիտիմություն և արհեստավարժություն։
Սերժ Սարգսյանի համար՝ խորհուրդները, տասնյակ կուսակցությունների հետ ժամերով քննարկումներ կազմակերպելը, հանրային երկխոսության կոչեր անելը՝ զուտ ձևական բնույթ են կրում։ Ղեկավարումը դարձել է «ռուլետկա» խաղալու պես մի բան։ Գործում է «պետությունը՝ դա ես եմ» տխրահռչակ սկզբունքը։ Ինչպես ներքաղաքական և տնտեսական հարցերում է կառուցվում «մեկ մարդու» համակարգ, այնպես էլ արտաքին քաղաքական և ազգային հարցերում է Սերժ Սարգսյանն ամբողջ պետությունն ու հասարակությունը փոխարինել իրենով։ Եվ սա արդեն իր խնդիրը չէ, սա մեր բոլորի խնդիրն է։ Մեր ճակատագիրն այժմ տնօրինում է մեկ մարդ և մենք ապահովագրված չենք ցնցումներից։ Եթե դա այդպես չէ և ընդունվում են կոլեգիալ որոշումներ, ապա նախագահի աշխատակազմը պետք է անհապաղ հրապարակի այն պետական մարմինների շրջանակը, որոնք մասնակցել են ստորագրված «ճանապարհային քարտեզին» առնչվող հարցերի քննարկմանը։ Արդյո՞ք այդ կապակցությամբ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Կա՞ այդ նիստի արձանագրությունը։ Ազգային անվտանգության ծառայությունն ի՞նչ եզրակացություն է տվել և այլն։
Գիտակցում են, թե ոչ, բայց ապրիլի 22-ի փաստաթղթի ստորագրման, դրա բովանդակության ու դրանից բխող հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը, Սերժ Սարգսյանի հետ համատեղ, իր վրա է վերցնում նաև իշխանական կոալիցիան։ Արդյո՞ք Շվեյցարիայի արտգործնախարարության միջնորդությամբ ստորագրված փաստաթղթի նախագիծը քննարկվել է կոալիցիայում։ Եթե այո, ապա ով, ինչ դիրքորոշում է ունեցել։ Փաստաթուղթը քննարկվե՞լ է ՀՀԿ-ի խորհրդի նիստում, թե՞ ոչ։ Տեղյա՞կ էին արդյոք ԱԺ նախագահը և վարչապետը ստորագրվելիք փաստաթղթից և եթե այո, ապա ի՞նչ տեսակետ են ունեցել և ինչու՞ հանրությանը նախապես չեն տեղեկացրել։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեն նշյալ սուբյեկտները։
Դատելով ՀՅԴ-ի կոշտ և ադեկվատ արձագանքից՝ որևէ քննարկում Սերժ Սարգսյանը չի ունեցել կոալիցիայում և տրամաբանական կլիներ, որ դաշնակցությունը իշխանական կոալիցիայից դուրս գար։ Կոալիցիայի մնացած ուժերի պաշտոնական արձագանքը դեռ չկա։ Չնայած ՕԵԿ-ի մասով ամեն ինչ պարզ է։ Այդ ուժը Թուրքիայի մասով իրեն պահում է և կպահի այնպես, ինչպես 2008 թ-ի մարտի 1-ի նախօրեին։ ՀՀԿ-ում վաղուց որոշումներ չեն կայացնում, իսկ Բարագավաճ Հայաստանը դեռ հստակ տեսակետ չի արտահայտել։
Ստորագրված փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում պիտի հայտնեն նաև այն տասնյակ կուսակցություններն, ովքեր մասնակցել են նախագահի հետ հանդիպմանն ու քննարկել Արցախի հարցը, քանի որ հայ-թուրքական բանակցային սեղանին է նաև Արցախը, իսկ այդ կուսակցություններից շատերի ղեկավարները, նախագահի հետ կայացած մի քանի ժամանոց զրույցից հետո, ուրախ-ուրախ ելույթ էին ունենում տեսախցիկների առջև ու նշում, որ ամեն ինչ լավ է, Արցախին ոչինչ չի սպառնում։
Եվ ամենավտանգավորի ու ամենամտահոգիչի մասին. Սերժ Սարգսյանն, ըստ էության, այժմ գործում է առանց լուրջ դիմադրության։ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը գործնականում որևէ կերպ չի խոչընդոտում նրա քայլերին։ Երեկ ՀԱԿ-ի տարածած հայտարարության տոնայնությունը ասվածի վառ ապացույցն է։ Այդպես եղավ նաև այն ժամանակ, երբ Արցախի հարցում լարվածություն կար։ Ընդդիմությունը նույնիսկ հանրահավաքները դադարեցրեց։ Նույնն էր մոտեցումը «ֆուտբոլային դիվանագիտության» գրեթե ողջ ընթացքում։ Եվ բնական է, որ այդ դեպքում Սերժ Սարգսյանի քայլերի պատասխանատվության մի մասը կիսում է նաև ընդդիմությունը։ ՀԱԿ-ը ներկայացնող տարբեր գործիչներ, տարբեր առիթներով ողջունել են Սերժ Սարգսյանի քայլերը՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների, արցախյան հարցի կարգավորման հետ։ Ես անկեղծորեն ուզում եմ հասկանալ, թե այդ դեպքում ո՞ր հարցերում է ընդդիմությունը տարակարծիք Ս. Սարգսյանի հետ։ Իմ տպավորությամբ՝ միայն քաղբանտարկյալների։ Եթե սխալվում եմ, ապա կխնդրեի մեր հարգարժան ընդդիմությանը՝ կոնկրետ նշել այն հարցերի շրջանակը, որտեղ իրենք ունեն այլ մոտեցում։ Միայն թե լավ կլիներ, որ չօգտագործվեր ժողովրդավարություն, արդարություն, մարդու իրավունքներ, օրինական ընտրություններ ձևակերպումները։ Դրանք իշխանություններն էլ են օգտագործում իրենց բառապաշարում և ձեզանից էլ շատ։ Օգուտն ի՞նչ։ Դուք կոնկրետ նշեք, թե Արցախի խնդրի կարգավորման, Հայոց ցեղասպանության, տնտեսական, հարկային, մաքսային և այլ հարցերում ի՞նչ մոտեցումներ ունեք և ինչո՞վ են դրանք բովանդակային առումով (ձևը մի կողմ թողնենք) տարբերվում իշխանության մոտեցումներից։
Տեր-Պետրոսյանը խոսում էր Հայոց ցեղասպանության հարցը պետության արտաքին քաղաքականության օրակարգից հանելու և այն Սփյուռքին թողնելու մասին։ Սերժ Սարգսյանը դա էլ արել է, ի՞նչ եք ուզում, ինչու՞ եք իշխանափոխություն ուզում։ Հիմա կարող եք ասել, թե մենք այդպես չէինք անի, պատմաբանների հանձնաժողովին կողմ չէինք արտահայտվի և այլն, բայց դա արդեն էական չէ։ Չէ՞ որ ձեր վերջնանպատակը՝ ցեղասպանության հարցը Սփյուռքին թողնելն էր և Թուրքիայի հետ սահմանն արագ բացելը, որպեսզի Հայաստանը զարգանա։ Խնդրեմ, Սերժ Սարգսյանը անկեղծորեն դա անում է, ինչի՞ մասին է խոսքը։ Դուք չգիտեի՞ք, որ Թուրքիան միշտ էլ ձգտելու էր Արցախի հարցը ներառել հայ-թուրքական բանակցային գործընթացում։ Գիտեի՛ք։ Այդ դեպքում ի՞նչ է նշանակում «մինչև Հայաստանը չունենա բաց սահմաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ չի կարող զարգանալ» բանաձևը։ Հիմա էլ եք այդ տեսակետի՞ն։ Բաց սահմանի գինը ո՞րն է՝ Արցախը՞, թե՞ ցեղասպանությունը Սփյուռքին թողնելը (փաստացի՝ մոռացության տալը)։ Ես էլ եմ կողմ հարևանների հետ նորմալ հարաբերություներին, բայց եթե նրանք դեմ են, ապա ի՞նչ անենք՝ ծնկաչոք խնդրե՞նք նրանց, որ լոլիկն ու խառը կանաչին մեզ 30 դրամով էժա՞ն վաճառեն։ Սա՛ է բաց սահմանի «հմայքը»։
Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ մեզ հետ հաշվի կնստեն, եթե մենք գործոն դառնանք, ունենանք ժողովրդավարական պետություն, մրցակցային տնտեսություն, ազատ քաղաքացի։ Հիմա այս խնդիրները լուծելուն փակ սահմաննե՞րն են խանգարում, մեր բնակչության քիչ քանակը՞, թե՞ Ադրբեջանի նավթը։ Իհարկե, ո՛չ։ Էդպես որ նայենք՝ ուրեմն Արցախի պատերազմը տանուլ պիտի տայինք ռազմի դաշտում։ Հիմա հաղթել ենք ու կրակն ընկել։ Կովկասյան բոլոր հանրապետություններն իրենց հետսովետական շրջանի կռիվներում պարտվել են։ Միայն մենք ենք հաղթել, բայց միայն մեզ մոտ է մրցավազք սկսվել «հանձնել-չհանձնել» թեմայով։ Ցու՛յց տվեք Վրաստանում մի քաղաքական ուժ, որը կողմ է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին՝ Օսիայի և Աբխազիայի գնով։ Ցու՛յց տվեք Ադրբեջանում մի քաղաքական ուժ, որը կողմ է Արցախը Հայաստանին միանալուն։ Եվ վերջապես ցու՛յց տվեք մի քաղաքական ուժ Թուրքիայում, որը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Արցախը Հայաստանին միանալուն և Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելուն։ Որևէ տեղ այդպիսի ուժեր չեք գտնի։ Հիմա կասեք նրանք ծով ունեն, նավթ ունեն, մեզ է հարկավոր բաց սահմանը։ Նախ ասեմ, որ ծով՝ Վրաստանն էլ ունի, բաց սահմաններ ունի Թուրքիայի հետ, ադրբեջանական նավթն էլ իր տարածքով է անցնում, բայց Հայաստանից վատ է այնտեղ տնտեսական վիճակը, իսկ հողերն էլ կորցրեցին։ Հիմա Աբխազիայի ու Օսիայի հարցե՞րն են պատճառը, որ վրացիները վատ են ապրում։ Այդպես որ լիներ՝ ուրեմն հիմա պիտի լավ ապրեին, քանի որ էլ այդ հարցերը չկան։ Ռուսները օսերին ու աբխազներին տարան։ Ասածս այն է, որ խնդիրը մեր Տան ներսում է։ Քաղաքական էլիտաները պիտի գաղափարներ առաջարկեն հանրությանը։ Թե չէ «Սե՛ր-ժի՛կ, հեռացի՛ր», «Լե՛-վո՛ն, նախագահը»՝ գաղափար չէ։ Սերժ Սարգսյանն էլ է այժմ ամեն գնով ուզում արագ բացել սահմանը և Արցախի հարցում շտապում ամեն գնով հասնել լուծման։ Պարզապես Սերժ Սարգսյանը դա անում է «գեղավարի» ու «գիշերային» որոշման տեսքով, բայց դա արդեն երկրորդական հարց է։ Իսկ եթե ընդդիմության մոտեցումները, ներկայումս ընթացող զարգացումների ֆոնին, արմատական փոփոխության են ենթարկվել Արցախի, ցեղասպանության և այլ հարցերով, ապա լավ կլինի, որ հանրությանը տեղեկացնեն այդ մասին։
Երբ ես իմ հոդվածներում խոսում եմ իշխանությանը գաղափարական այլընտրանքի անհրաժեշտության մասին՝ այս հարցերն ի նկատի ունեմ։ Հիմա կասեք ավազակապետությունը գաղափարներ չունի, որ այլընտրանք առաջարկենք. «նախ պետք է ազատվել նրանցից, և հետո մտածել գաղափարական այլընտրանքի մասին»։ Համաձայն չեմ։ Մենք պիտի իմանանք, թե ինչը ինչով փոխենք։ Յուրաքանչյուր քաղաքացի պիտի կոնկրետ իմանա, թե իշխանափոխությամբ ինքն ի՞նչ կստանա։ Նույն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք էլ էին ասում, որ միայն թե Լևոնը հեռանա՝ հետո լավ կլինի։ Այն ժամանակ էլ էր այդ մոտեցումը սխալ, հիմա էլ։
Արևելյան տիպի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որի հայացքն ուղղված է դեպի հյուսիս-արևմուտք, բայց անընդհատ նայում է նաև դեպի արևելք՝ ժողովրդին միավորում ու պայքարի է հանում երկու բան՝ կրոնը և ազգային հարցը։ Սոցիալական բունտեր մեզ մոտ կարող են լինել, բայց էպիզոդիկ ու ոչ մի քաղաքական հետևանք չի լինի, ինչպես որ հույս ունի ընդդիմությունը։ Կրոնական խնդիրներ այժմ, որպես այդպիսին, մեզանում չկան։ Մնաց ազգայինը։ Փորձը ցույց է տալիս, որ մենք բռունցքվում ենք միայն ազգային հարցերում։ Վկան Սարդարապատը, 88-ի շարժումը, արցախյան հաղթանակները...
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Ո՞վ կպատկերացներ, որ ապրիլի 24-ից 2 օր առաջ՝ մեր անմեղ զոհերն այս անգամ էլ դիվանագիտական եղեռնի կենթարկվեն, բայց արդեն անկախ Հայաստանի կողմից։ Այն որ թուրքերը շտապում էին մինչև Մեծ եղեռնի տարելիցի օրը որևէ թուղթ ստորագրել՝ դա հասկանալի էր։ Մերոնք ինչու՞ էին շտապում...
Հ.Գ. 2։ Խմբագրականն արդեն հրապարակված էր, երբ հայտնի դարձավ, որ ՀՅԴ–ն որոշել է դուրս գալ իշխանական կոալիցիայից։
Մեր մասին