Քաղաքական

06.10.2022 13:13


Նիկոլ Փաշինյանը ժամանել է Պրահա. սպասվում է Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպում

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Պրահա. սպասվում է Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպում

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Փաշինյանին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նիկոլն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը