Լրահոս

04.10.2022 13:18


Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի պետական նախարարի պաշտոնը

Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի պետական նախարարի պաշտոնը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը: Արայիկ Հարությունյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:
Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:
Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,-գրել է Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը