Քաղաքական

04.10.2022 00:51


Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան»,-հայտնում է գերատեսչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը