Տնտեսական

28.09.2022 16:37


Արմավիրի մարզի խաղողագործների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)

Արմավիրի մարզի խաղողագործների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)

Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք բողոքում են, որ մինչ այժմ չգիտեն՝ որտեղ պետք է մթերեն իրենց խաղողը, նաև շատ դեպքերում բավական ցածր գնով են առաջարկում մթերել, ինչը չի փակում գյուղացու կատարած ծախսերը։

«Մեզ մի քանի տեղ առաջարկել են 100 դրամով մթերել, դա մեր ծախսերը չի փակում։ Վառելիքը թանկացել է, եթե կոնյակն ու օղին թանկանում է, խաղողն էլ դրա հումքն է, ո՞նց կարող է խաղողն էժանանալ։ Անցած տարի 120 դրամով ենք մթերել, հազիվ մեր ծախսերը հանել ենք»,-ասաց գյուղացիներից մեկը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը