Լրահոս

02.07.2022 13:57


Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արման Ազատյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արման Ազատյանի եղբայրը

Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը, այս մասին տեղեկացնում է Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջը։

«Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը։

Ջերմ մաղթանքներով շնորհավորում ենք Ազատյանների ընտանիքին, իսկ փոքրիկին առողջություն և որ ամենակարևորն է՝ խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն ենք մաղթում»,-ասվում է Նաիրի համայնքի տարածած հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը