Լրահոս

01.07.2022 07:18


Կիևյան փողոցում բարդին ընկել է՝ վնասելով շենքի տանիքը և գազատար խողովակը

Կիևյան փողոցում բարդին ընկել է՝ վնասելով շենքի տանիքը և գազատար խողովակը

Հունիսի 30-ին, ժամը 22։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 8 շենքի մոտակայքում բարդու ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով շենքի տանիքը և գազատար խողովակը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ ծառն արմատից կոտրվել և շրջվել է, վնասել մոտակայքով անցնող գազատար խողովակը և փակել շենքի մուտքը։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։

Այս խորագրի վերջին նյութերը