Քաղաքական

28.06.2022 07:51


ԱԺ-ում անվտանգության նոր «միջոց» են կիրառել․ «Հրապարակ»

ԱԺ-ում անվտանգության նոր «միջոց» են կիրառել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ազգային ժողովում օրեցօր ուժեղացնում են հսկողությունը։ Զոդված դարպասներից, նոր մետաղորսիչ սարքերի տեղադրումից, լրագրողների համար խորհրդարանի միջանցքը զոնայավորելուց՝ տեղաշարժը սահմանափակելուց զատ, երեկ նոր «միջոց» են կիրառել։ Խորհրդարանում հավատարմագրված մեր լրագրողը ոչ միայն անցել է ռենտգեն սարքի միջով, պայուսակն էլ մեկ այլ սարքով են անցկացրել, այլեւ դրանից հետո անհատական զննության է ենթարկվել։ Անվտանգության աշխատողներն ասել են, որ դա նոր կարգ է` այսուհետ նիստերի օրերին ուժեղացված հսկողություն են իրականացնելու։

Այս խորագրի վերջին նյութերը