Լրահոս

26.06.2022 08:59


Փոքր Վեդի գյուղում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գյուղմթերքներ վաճառողների տաղավարներին, ապա` կայանված ավտոմեքենային

Փոքր Վեդի գյուղում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գյուղմթերքներ վաճառողների տաղավարներին, ապա` կայանված ավտոմեքենային

Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, 42-ամյա Արամ Պետրոսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գյուղմթերքներ վաճառողների տաղավարներին, ապա կայանված՝ 34-ամյա Մայիս Ջանյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը