Լրահոս

25.06.2022 08:29


Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ՊՆ համարանիշներով КамАЗ-ը, պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են Սիսիանի զինհոսպիտալ

Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ՊՆ համարանիշներով КамАЗ-ը, պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են Սիսիանի զինհոսպիտալ

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:

shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը