Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը, որին այսօր՝ մայիսի 27-ին, ոստիկանները բերման էին ենթարկել Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը փակելիս, ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավետյանը։
«Ես ոստիկանական բաժնում բառացի ասել եմ՝ մեր բողոքի ակցիան օրինական է՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի։ Մենք չենք հանդուրժում ցանկացած բան, որը կարող է վնասել Հայաստանին եւ Արցախին։ Ես աջակցում եմ «Դիմադրություն» շարժմանը»,-նշեց Ավետյանը։
Ավետյանի դիտարկմամբ՝ իշխանությունը ցուցարարներին բերման ենթարկելով եւ կալանավորելով հույս ունի ճնշել շարժում։
«Դա իրենց չի հաջողվելու։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Այժմ ոստիկանական ամբողջ համակարգը ծառայում է «Քաղաքացիական պայմանագրին»։ Իրենք իշխանության հրահանգով շատ վատ են վերաբերում ցուցարարներին։ Ոստիկաններից շատերն են լկտի պահում իրենց, ու տպավորություն է ստեղծվում, թե այս ազգից չեն իրենք»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։
Հակոբ Ավետյանի խոսքով՝ Վարդենիս համայնքում բնակիչների մեծ մասը դեմ է գործող իշխանությանը։
«Իրենք տեսնում են, որ Արցախի գոյությունը հարցականի տակ է, եւ որ մեր սահմաններ են արդեն վտանգի առջեւ։ Մեզ մոտ մարդկանց քիչ մասն է թնջուկի մեջ մնացել»,- հավելեց Ավետյանը
Հակոբ Ավետյանն ազատ է արձակվել