Մարի Յովանովիչը Լևոն Տեր–Պետրոսյանին խորամանկ է անվանել
«Wikileaks»–ը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի՝ 2009թ. մայիսի 11-ի գաղտնի նամակը՝ ուղղված ԱՄՆ Պետքարտուղարությանը: Նամակում նա անդրադարձել է 2009թ. մայիսի 1-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից մեկ ամիս առաջ կազմակերպված ՀԱԿ երկրորդ հանրահավաքին և ընդդիմության այն պնդումներին, թե դրան տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։ Յովանովիչը նշել է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների գնահատմամբ՝ մարդկանց թիվը 6-8 հազ. է եղել:
«Թեև չի կարելի կանխատեսել խորամանկ նախկին նախագահի հեռահար ծրագրերը, այդուհանդերձ՝ նրա հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի համախոհները կորցնում են իրենց վստահությունն ընտրություններում հաղթանակ տանելու նրա հնարավորությունների նկատմամբ»,-ավելացրել է Յովանովիչը:
Նա նաև գրել է, որ Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի հարցում նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչող քննադատության ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի տոնը պակաս կտրուկ է եղել, քան կարող էր լինել:

7or.am