Քաղաքական

19.05.2022 12:22


Խաչատուր Սուքիասյանի կայքի լրագրողի գռեհիկ պահվածքը՝ պատգամավորի նկատմամբ (տեսանյութ)

Խաչատուր Սուքիասյանի կայքի լրագրողի գռեհիկ պահվածքը՝ պատգամավորի նկատմամբ (տեսանյութ)

Իշխանության ամենամեծ փայատեր Խաչատուր Սուքիասյանը (Նիկոլ, ի դեպ, մտածելու բան ունես՝ ուր նստում ասում է՝ 41 պատգամավոր ունի ՔՊ-ում ու հաջորդ վարչապետն ինքն է) մտահոգված իշխանություն ու կապիտալ կորցնելու մտքից, ընդդիմության հանրահավաքներին մի սադրիչ-«լրագրող» աղջնակի է միշտ գործուղում։ Այսօր ինձ հետ հարցազրույցի ժամանակ, հավանաբար հասկանալով, որ առաջադրանքը չի ստացվում, ակնհայտորեն հուզվեց, վատ հոգեվիճակի մեջ ընկավ, ու եւ երբ սիրալիր նրան առաջարկեցի ջուր խմել, այն լցրեց վրաս։ Երբ նորից փորձեցի հանգստացնել, հայտարարեց, որ ինքը միայն Սիլ( պատկանում է Խաչատուր Սուքիասյանին) է խմում։ Լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում։

***

Թե ինչ եղավ հետո. Էպիզոդ 2

Փորձում եմ հանգստացնել ակնհայտ ծանր հոգեվիճակում իմ վրա ջուր լցրած մեր գեղեցկուհուն:

***

Թե ինչ եղավ հետո. Էպիզոդ 3

Նարինեն բացատրեց, ի վերջո, թե որն էր առաջարկածս ջուրն ինձ վրա լցնելու պատճառը. «Ես միայն Սիլ եմ խմում»,-բացականչեց օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող կայքի գեղեցկուհին…

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը