«Ժառանգություն». «Կառավարության որոշումը, Աֆրիկյանների տունը և հակապետական ու ագահ ձեռքը»
Սույն թվականի հունիսի 9-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատգամավոր Ա. Բախշյանին էր տրամադրել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը` հաստատված 2004 թվականի հոկտեմբերի 7-ի Կառավարության N 1616-Ն որոշմամբ: Դրանց մեջ են Արամի փողոցի 36 բնակելի տունը, Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն) և այնտեղ գտնվող որմնանկարները, Գիլանյանի լիմոնադի գործարանը, իսկ Աֆրիկյանների տունը, որը պատրաստվում են քանդել, ըստ վերոնշյալ որոշման պետական ցուցակի, ենթակա է տեղափոխման:
Ոչ միայն այս, այլև նման շատ դեպքերում ակնհայտ է, որ, ինչպես ընդունված է մեզանում, որևէ օրենք կամ Կառավարության որոշում անզոր են կասեցնել այն սրիկայի ձեռքը, ով, առաջնորդվելով միայն սեփական շահույթով ու ընչաքաղցությամբ, շարունակում է քանդել պետության կողմից պահպանվող հուշարձանները: Այդ ձեռքը գործում է մինչ օրս, և հայտնի չէ, թե մինչև երբ է ավերելու մեր երկիրը և ագահորեն ու անօրեն հարստանալու ժողովրդի ու պետության հաշվին:
Վերոնշյալ խնդիրներով պատգամավորը ՀՀ մշակույթի նախարարին և Երևանի քաղաքապետին դիմել է հետևյալ հարցերով, որոնց պատասխանները, ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, ակնկալում է ստանալ 10-օրյա ժամկետում.
1. Ինչո՞ւ են ոչնչացվել պետական պաշտպանության ենթակա հուշարձանները:
2. Կառավարության ո՞ր որոշման հիման վրա են քանդվել այդ հուշարձանները,
3. Արդյոք առկա՞ է պայմանագիր կառուցապատում իրականացնող կազմակերպությունների հետ. եթե այո` խնդրում եմ տրամադրել պայմանագրերի պատճեները,
4. Արդյո՞ք ՀՀ Մշակույթի նախարարության և կառուցապատողների միջև կան պայմանագրեր և պարտավորագրեր` ուսումնասիրման, չափագրման և երեսաքարերի համարակալման և պահպանողական աշխատանքների վերաբերյալ. եթե այո` խնդրում եմ տրամադրել այդ փաստաթղթերի պատճեները:
Ինչ վերաբերում է Աֆրիկյանների բնակելի հուշարձան-տան ապամոնտաժմանը, ապա պարզվում է, որ այն իրականացնող կազմակերպությունները պարտադրել են նախկին սեփականատերերին քանդել իրենց բնակարանները:
1. Արդյո՞ք նախկին սեփականատերերի վրա նման պարտավորություն դնելը բխում է տեղափոխման ենթակա հուշարձանի պահպանության շահերից:
2. Ո՞ւմ վրա է դրված ապամոնտաժման ժամանակ հուշարձանի պահպանության հոգսերը, և ինչո՞ւ է դա պարտադրվել քաղաքացիներին:
«Ժառանգություն». «Կառավարության որոշումը, Աֆրիկյանների տունը և հակապետական ու ագահ ձեռքը»
Սույն թվականի հունիսի 9-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատգամավոր Ա. Բախշյանին էր տրամադրել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը` հաստատված 2004 թվականի հոկտեմբերի 7-ի Կառավարության N 1616-Ն որոշմամբ: Դրանց մեջ են Արամի փողոցի 36 բնակելի տունը, Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն) և այնտեղ գտնվող որմնանկարները, Գիլանյանի լիմոնադի գործարանը, իսկ Աֆրիկյանների տունը, որը պատրաստվում են քանդել, ըստ վերոնշյալ որոշման պետական ցուցակի, ենթակա է տեղափոխման:
Ոչ միայն այս, այլև նման շատ դեպքերում ակնհայտ է, որ, ինչպես ընդունված է մեզանում, որևէ օրենք կամ Կառավարության որոշում անզոր են կասեցնել այն սրիկայի ձեռքը, ով, առաջնորդվելով միայն սեփական շահույթով ու ընչաքաղցությամբ, շարունակում է քանդել պետության կողմից պահպանվող հուշարձանները: Այդ ձեռքը գործում է մինչ օրս, և հայտնի չէ, թե մինչև երբ է ավերելու մեր երկիրը և ագահորեն ու անօրեն հարստանալու ժողովրդի ու պետության հաշվին:
Վերոնշյալ խնդիրներով պատգամավորը ՀՀ մշակույթի նախարարին և Երևանի քաղաքապետին դիմել է հետևյալ հարցերով, որոնց պատասխանները, ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, ակնկալում է ստանալ 10-օրյա ժամկետում.
Ինչ վերաբերում է Աֆրիկյանների բնակելի հուշարձան-տան ապամոնտաժմանը, ապա պարզվում է, որ այն իրականացնող կազմակերպությունները պարտադրել են նախկին սեփականատերերին քանդել իրենց բնակարանները:
«Ժառանգություն» կուսակցություն