Քաղաքական

15.05.2022 08:57


Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը և չի կալանավորել պատերազմի մասնակից, դաշնակցական Վելիխան Խլղաթյանին

Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը և չի կալանավորել պատերազմի մասնակից, դաշնակցական Վելիխան Խլղաթյանին

Դատարանը մերժել է դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Դատավոր Ոսկանյանը րոպեներ առաջ Գյումրու հայտնի դեպքով մերժեց դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:

Ինձ համար նիստը չափազանց դժվար էր հուզական առումով, քանի որ Վելիխանն իմ ուսանողն է, ով նաև պատերազմի մասնակից է։
Կեցցե՛ ԴԱՏԱՎՈՐԸ!!!

Հիշեցնեմ, որ մինչ այս պահը այդ դեպքով բոլորը, բացառությամբ մեկ անչափահասի, կալանավորվել են, սակայն այդ հանգամանքը չխանգարեց դատավորին, որպեսզի կայացնի օբյեկտիվ դատական ակտ»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը