Լրահոս

23.08.2011 13:26


Ժողովրդագիրը ահազանգում է՝ Հայաստանում մահերը կարող են գերազանցել ծնունդներին

Ժողովրդագիրը ահազանգում է՝ Հայաստանում մահերը կարող են գերազանցել ծնունդներին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը հայտնել է՝ որպեսզի սերունդը կարողանա իրեն պարզ չափերով վերարտադրել, ծնելիության գործակիցը պետք է լինի առնվազն 2.1: Մինչդեռ Հայաստանում այն 1.7 է։

«Հեռու չէ այն պահը, երբ մենք ավելի շատ մահեր կունենանք, քան ծնունդներ։  Այսօր կա թաքնված ապաբնակեցում, ինչը նշանակում է, որ սերունդն իրեն չի վերարտադրում»,- ասել է բանախոսը։ Ռուբեն Եգանյանը նշել է, որ մեր երկրում առայժմ կա բնական հավելաճ, «սակայն դա ժամանակավոր երևույթ է»:

«Մի քանի տարուց իրավիճակը կփոխվի, որովհետև մահերի դեպքերը ավելանում են, իսկ ծնունդներն էլ նվազում են: Մի պահ այդ երկու վեկտորները կհավասարվեն, որից հետո մահերը կգերակշռեն ծնունդներին»,-պարզաբանել է ժողովրդագիրը։

Ըստ Եգանյանի՝ մեր երկրում ծնելիության նվազման հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, իսկ 25-30 տոկոս դեպքերում՝ արտագաղթը:

Այս խորագրի վերջին նյութերը