Օգոստոսի 22-ին`ժամը 20.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղում` Սևջուր գետում, մարդ է ջրահեղձվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:
Տեղում պարզվել է, որ մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սլավիկ Գաբրիելյանը, դեռևս չպարզված հանգամանքներում, լողալիս ջրահեղձ է եղել գետի խոր հատվածում և անհրաժեշտ են ջրափրկարարներ: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատի ջրափրկարարները և Սևանի ջրափրկարարական ծառայության ջրափրկարարների խումբը:
Ջրափրկարարների ուժերով զոհվածի դին գետից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Ջրահեղձվել է Սևջրում