Ա. Գրիգորյան «Անհեթեթ է Հայաստանից պահանջել համաձայնեցնել խաչքարերի տեղանունների օգտագործումը ադրբեջանական կողմի հետ»
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից բարձրացված Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված խաչքաերի ցուցահանդեսի սկանդալի դեմ բողոքի ակցիայի արդյունքում ստացվել է պատասխան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԲաՆ Կի Մունի կողմից, որտեղ կրկնվում են այն երկու կետերը, որի շուրջ ծավալվել էր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար տիկին Իրինա Բոկովայի տված բացատրությունը: Ամփոփելով ասվածը, ներկայացնենք վերոհիշյալ երկու կետերը.
«Հայկական կողմը պարտավոր էր նախապես համաձայնեցնել խաչքարերի շուրջ բացատրությունները և հատկապես տեղանունների հարցն այլ պետությունների հետ»:
«Խաչքարերի տակից բացատրությունների հանելու խնդիրը համաձայնեցված է եղել Հայաստանի պաշտոնական պատվիրակության և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանի հետ»:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունին կրկնել էր իր այն պատասխանը, որը պատրաստվել էր ԵՀՄՖ-ի իրավաբանների կողմից ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի տրված բացատրություններին: Մասնավորապես Գրիգորյանի նամակում խոսվել էր Նախիջևանի, Ջուլֆայի խաչքարերի վերացման հարցի շուրջ` նշելով, որ «անհեթեթ է Հայաստանից պահանջել համաձայնեցնել խաչքարերի տեղանունների օգտագործումը ադրբեջանական /կամ թուրքական/ կողմի հետ, եթե նրանք միտումնավոր կերպով ոչնչացրել են մշակույթային հսկայական արժեք ունեցող մեր կոթողները` խաչքարերը,
և եթե սա հանդիսանում է «մշակույթային ցեղասպանության վառ արտահայտված դրսևորում»»:
Ընդ որում կան հստակ ապացույցներ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ելնելով շահադիտական նպատակներից, միտումնավոր կերպով թերացել է Նախիջևան հետազոտող խումբ ուղարկելուց և ավելին նույն նպատակով անվարան տվել է իր կարգադրությունը` փարիզյան ցուցահանդեսում խաչքարերի տեղանունները հանելու շուրջ: Եթե փաստվի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի միջնորդությամբ, ստացել է 1.5մլն. դոլարի մենաշնորհ, կարելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունների պարզ բացատրությունը տալ` առանց ավելորդ մեկնաբանությունների:
ԵՀՄՖ-ը իր հետագա քայլերով հետամուտ է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ- ի կատարածը համաշխարհային հասարակությանը ներկայացնելու և նրա «օբյեկտիվ» վերաբերմունքը դիմակազերծելու համար: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի փրկության միակ ելքը. շտապ Նախիջևան ուղարկել մասնագետների այն հանձնախումբը, որի շուրջ խոստոմներ լսվում են 2005թ-ից ի վեր, և որը հանդիսանում է աշխարհի ողջ հայության պահանջը` Նախիջևանում 2005-2006թթ-ին մի քանի հազար խաչքարերի ոչնչացման հանցագործությունը գրանցելու ու մեղավորներին պատժի ենթարկելու հարցում:
Հարգանքով`
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ
Աշոտ Գրիգորյան
Ա. Գրիգորյան «Անհեթեթ է Հայաստանից պահանջել համաձայնեցնել խաչքարերի տեղանունների օգտագործումը ադրբեջանական կողմի հետ»
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից բարձրացված Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված խաչքաերի ցուցահանդեսի սկանդալի դեմ բողոքի ակցիայի արդյունքում ստացվել է պատասխան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԲաՆ Կի Մունի կողմից, որտեղ կրկնվում են այն երկու կետերը, որի շուրջ ծավալվել էր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար տիկին Իրինա Բոկովայի տված բացատրությունը: Ամփոփելով ասվածը, ներկայացնենք վերոհիշյալ երկու կետերը.
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունին կրկնել էր իր այն պատասխանը, որը պատրաստվել էր ԵՀՄՖ-ի իրավաբանների կողմից ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի տրված բացատրություններին: Մասնավորապես Գրիգորյանի նամակում խոսվել էր Նախիջևանի, Ջուլֆայի խաչքարերի վերացման հարցի շուրջ` նշելով, որ «անհեթեթ է Հայաստանից պահանջել համաձայնեցնել խաչքարերի տեղանունների օգտագործումը ադրբեջանական /կամ թուրքական/ կողմի հետ, եթե նրանք միտումնավոր կերպով ոչնչացրել են մշակույթային հսկայական արժեք ունեցող մեր կոթողները` խաչքարերը,
և եթե սա հանդիսանում է «մշակույթային ցեղասպանության վառ արտահայտված դրսևորում»»:
Ընդ որում կան հստակ ապացույցներ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ելնելով շահադիտական նպատակներից, միտումնավոր կերպով թերացել է Նախիջևան հետազոտող խումբ ուղարկելուց և ավելին նույն նպատակով անվարան տվել է իր կարգադրությունը` փարիզյան ցուցահանդեսում խաչքարերի տեղանունները հանելու շուրջ: Եթե փաստվի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի միջնորդությամբ, ստացել է 1.5մլն. դոլարի մենաշնորհ, կարելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունների պարզ բացատրությունը տալ` առանց ավելորդ մեկնաբանությունների:
ԵՀՄՖ-ը իր հետագա քայլերով հետամուտ է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ- ի կատարածը համաշխարհային հասարակությանը ներկայացնելու և նրա «օբյեկտիվ» վերաբերմունքը դիմակազերծելու համար: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի փրկության միակ ելքը. շտապ Նախիջևան ուղարկել մասնագետների այն հանձնախումբը, որի շուրջ խոստոմներ լսվում են 2005թ-ից ի վեր, և որը հանդիսանում է աշխարհի ողջ հայության պահանջը` Նախիջևանում 2005-2006թթ-ին մի քանի հազար խաչքարերի ոչնչացման հանցագործությունը գրանցելու ու մեղավորներին պատժի ենթարկելու հարցում:
Հարգանքով` Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյան