ՄԻՊ. «Վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվությունը առանձին անհատների ապօրինի գործունեության արդյունք է»
Հայտարարություն Վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանը խախտել է կարգապահական վարույթի գաղտնիությունը:
Իրականություն. Ըստ օրենքի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Պաշտպանի հաղորդումները ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացնելու և դրանց մասին տեղեկատվություն տարածելու փուլում կարգապահական վարույթ դեռևս հարուցված չէ: Հետևաբար, կարգապահական վարույթի ընթացքին առնչվող կանոնների վկայակոչումը պարզապես անհեթեթ է: Եթե Պաշտպանը (ինչպես և որևէ այլ անձ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ներգրավվի կարգապահական վարույթին, ապա այդ պարագայում արդեն գաղտնիության դրույթները կտարածվեն նաև իր վրա: Պաշտպանն իր գործունեությունն իրականացնում է հրապարակային, բաց և թափանցիկ բոլոր այն դեպքերում, երբ օրենքն ուղղակիորեն ու հստակ չի արգելում Պաշտպանին այդպես գործել:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տված լինելը:
Իրականություն. Պաշտպանի հաղորդագրության մեջ հստակ և բառացի նշված է, որ դատավորները «պաշտպանի գնահատմամբ» թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, իսկ այդ հանգամանքների հաստատված համարելն իսկապես մնացել է օրենքով սահմանված մարմնի իրավասությունը:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Քանի դեռ ՀՀ արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չի համարել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, որևէ այլ պետական մարմին իրավասու չէ նման գնահատականներ տալ:
Իրականություն.Պաշտպանն իր դիմումատուներից ստացված յուրաքանչյուր գործով ուսումնասիրում է դիմումները և գնահատում ներկայացված հիմնավորումները: Հակառակ տրամաբանության դեպքում օրենսդրական փոփոխությունը, որով Պաշտպանին տրվել է նման լիազորություն, պարզապես անիմաստ կդառնար, քանի որ անհատ անձինք առանց Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության էլ կարող էին և հիմա էլ կարող են անձամբ դիմել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին: Իսկ երբ անհատ անձինք որոշում են օրենքով սահմանված իրենց իրավունքն, այդուհանդերձ, իրացնել Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով, ապա վերջինս միայն դրանք գնահատելուց հետո կարող է հանդես գալ հաղորդմամբ:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. ՀՀ արդարադատության խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, և դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում:
Իրականություն. ՀՀ արդարադատության խորհուրդը ոչ թե հանդես է գալիս որպես դատարան, այլ ըստ օրենքի գործում է որպես դատարան: Օրենսդիրն այս դրույթը սահմանելիս հնարավորություն է տվել ՀՀ արդարադատության խորհրդին իր ընթացակարգային գործողություններում կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսդրության կարգավորումները: Այս մասին վկայում է ՀՀ դատական օրենսգրքի 158 հոդվածը, որի կիսատ և աղավաղված մեջբերումը վերածվել է ապատեղեկատվության: Նույնիսկ եթե ՀՀ արդարադատության խորհուրդը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով «հանդես գար» որպես դատարան, և թույլատրված չլինեին գնահատականները, ապա այդ դեպքում ապատեղեկատվության հեղինակները առաջարկում են ընդհանրապես արգելել խոսել բոլոր դատարաններում բոլոր ընթացիկ գործերի մասին:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի անկախության բաղադրատարրերից է, inter alia, արտաքին ազդեցությունը բացառող երաշխիքների առկայությունը:
Իրականություն. Առանց մեր փաստարկները լատիներեն արտահայտություններով ծանրաբեռնելու արդեն իրապես տեղին մեջբերում անենք նույն աղբյուրից. «Թեպետ դատական իշխանությունը կարիք ունի հատուկ պաշտպանության, սակայն այն չի գործում վակուումի մեջ, և արդարադատության իրականացմանը վերաբերող հարցերը կարող են լինել հանրային քննարկման առարկա: Թեև դատարանները վեճերի լուծման ֆորումն են, սա չի նշանակում, որ այլ վայրերում չեն կարող լինել այդ վեճերի նախնական քննարկումներ...» /Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «Սանդի Թայմզն» ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով/:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը:
Իրականություն. Մեր վերոհիշյալ փաստարկները հիմնավորում են, որ Պաշտպանի գնահատականները եղել են օրենքի տառին համապատասխան: Անհրաժեշտ է հավելել միայն, որ իրականում դատավորների հեղինակությանը, անկախությանը և պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը խոչընդոտում են դատական համակարգի բազմիցս փաստված անկատարությունները, որոնց Պաշտպանն անդրադարձել և շարունակելու է անդրադառնալ հանրային նման բանավեճերի ու քննարկումների շրջանակում:
Որպես հետգրություն. ՀՀ վճռաբեկ դատարանը կամ դրա որևէ պալատ վստահաբար չեն քննարկել և օրենքով իրավասու էլ չէին քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվությունը առանձին անհատների ապօրինի գործունեության արդյունք է: Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանադրական մարմնին, ուղղված հակաիրավական հորդորը «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից» կարող է ապագայում դիտարկվել որպես Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտություն կամ պաշտոնատար անձանց կողմից Պաշտպանի օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտում կամ Պաշտպանին ուղղված սպառնալիք, որոնց համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:
ՄԻՊ. «Վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվությունը առանձին անհատների ապօրինի գործունեության արդյունք է»
Հայտարարություն Վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանը խախտել է կարգապահական վարույթի գաղտնիությունը:
Իրականություն. Ըստ օրենքի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Պաշտպանի հաղորդումները ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացնելու և դրանց մասին տեղեկատվություն տարածելու փուլում կարգապահական վարույթ դեռևս հարուցված չէ: Հետևաբար, կարգապահական վարույթի ընթացքին առնչվող կանոնների վկայակոչումը պարզապես անհեթեթ է: Եթե Պաշտպանը (ինչպես և որևէ այլ անձ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ներգրավվի կարգապահական վարույթին, ապա այդ պարագայում արդեն գաղտնիության դրույթները կտարածվեն նաև իր վրա: Պաշտպանն իր գործունեությունն իրականացնում է հրապարակային, բաց և թափանցիկ բոլոր այն դեպքերում, երբ օրենքն ուղղակիորեն ու հստակ չի արգելում Պաշտպանին այդպես գործել:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տված լինելը:
Իրականություն. Պաշտպանի հաղորդագրության մեջ հստակ և բառացի նշված է, որ դատավորները «պաշտպանի գնահատմամբ» թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, իսկ այդ հանգամանքների հաստատված համարելն իսկապես մնացել է օրենքով սահմանված մարմնի իրավասությունը:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Քանի դեռ ՀՀ արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չի համարել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, որևէ այլ պետական մարմին իրավասու չէ նման գնահատականներ տալ:
Իրականություն. Պաշտպանն իր դիմումատուներից ստացված յուրաքանչյուր գործով ուսումնասիրում է դիմումները և գնահատում ներկայացված հիմնավորումները: Հակառակ տրամաբանության դեպքում օրենսդրական փոփոխությունը, որով Պաշտպանին տրվել է նման լիազորություն, պարզապես անիմաստ կդառնար, քանի որ անհատ անձինք առանց Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության էլ կարող էին և հիմա էլ կարող են անձամբ դիմել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին: Իսկ երբ անհատ անձինք որոշում են օրենքով սահմանված իրենց իրավունքն, այդուհանդերձ, իրացնել Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով, ապա վերջինս միայն դրանք գնահատելուց հետո կարող է հանդես գալ հաղորդմամբ:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. ՀՀ արդարադատության խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, և դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում:
Իրականություն. ՀՀ արդարադատության խորհուրդը ոչ թե հանդես է գալիս որպես դատարան, այլ ըստ օրենքի գործում է որպես դատարան: Օրենսդիրն այս դրույթը սահմանելիս հնարավորություն է տվել ՀՀ արդարադատության խորհրդին իր ընթացակարգային գործողություններում կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսդրության կարգավորումները: Այս մասին վկայում է ՀՀ դատական օրենսգրքի 158 հոդվածը, որի կիսատ և աղավաղված մեջբերումը վերածվել է ապատեղեկատվության: Նույնիսկ եթե ՀՀ արդարադատության խորհուրդը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով «հանդես գար» որպես դատարան, և թույլատրված չլինեին գնահատականները, ապա այդ դեպքում ապատեղեկատվության հեղինակները առաջարկում են ընդհանրապես արգելել խոսել բոլոր դատարաններում բոլոր ընթացիկ գործերի մասին:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի անկախության բաղադրատարրերից է, inter alia, արտաքին ազդեցությունը բացառող երաշխիքների առկայությունը:
Իրականություն. Առանց մեր փաստարկները լատիներեն արտահայտություններով ծանրաբեռնելու արդեն իրապես տեղին մեջբերում անենք նույն աղբյուրից. «Թեպետ դատական իշխանությունը կարիք ունի հատուկ պաշտպանության, սակայն այն չի գործում վակուումի մեջ, և արդարադատության իրականացմանը վերաբերող հարցերը կարող են լինել հանրային քննարկման առարկա: Թեև դատարանները վեճերի լուծման ֆորումն են, սա չի նշանակում, որ այլ վայրերում չեն կարող լինել այդ վեճերի նախնական քննարկումներ...» /Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «Սանդի Թայմզն» ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով/:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը:
Իրականություն. Մեր վերոհիշյալ փաստարկները հիմնավորում են, որ Պաշտպանի գնահատականները եղել են օրենքի տառին համապատասխան: Անհրաժեշտ է հավելել միայն, որ իրականում դատավորների հեղինակությանը, անկախությանը և պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը խոչընդոտում են դատական համակարգի բազմիցս փաստված անկատարությունները, որոնց Պաշտպանն անդրադարձել և շարունակելու է անդրադառնալ հանրային նման բանավեճերի ու քննարկումների շրջանակում:
Որպես հետգրություն. ՀՀ վճռաբեկ դատարանը կամ դրա որևէ պալատ վստահաբար չեն քննարկել և օրենքով իրավասու էլ չէին քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվությունը առանձին անհատների ապօրինի գործունեության արդյունք է: Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանադրական մարմնին, ուղղված հակաիրավական հորդորը «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից» կարող է ապագայում դիտարկվել որպես Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտություն կամ պաշտոնատար անձանց կողմից Պաշտպանի օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտում կամ Պաշտպանին ուղղված սպառնալիք, որոնց համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան