Լրահոս

04.08.2011 18:14


Ջիվան Գասպարյանի մոգական դուդուկը շարունակում է փչել

Այսինքն օրեր առաջ մամուլում բարձր արձագանք ստացած աղմուկը շարունակվում է: Նախկինում արտակարգ իրավիճակների վարչությունից եկած նամակը թաղապետարանին` թե տվյալ հասցեում (Ալեք Մանուկյան 15 շենքի  Այգեստան 7 ) բնակիչները խնդրում են, որ իրենց շենքի դիմացով ավտոմեքենայի ճանապարհ բացվի և դրան խանգարում է դիմացի կրպակը և դա պետք է շտապ քանդվի` սուտ է, քանի որ տվյալ հասցեում բնակվող բնակիչները ոտքի ելան և բոլորս տեսանք թե իրականում ում է հարկավոր տվյալ ճանապարհը: Այսպիսով ճանապարհի կառուցումը շարունակվում է: Այսօր ժամը 13:00 կրպակին մոտենում են թաղապետարանի երկու աշխատակից և առանց որևէ նախապես ծանուցման պնդում և պարտադրում են , որ կրպակը ազատվի ասելով որ կա քաղաքապետարանի որոշում, որ այսօր պետք է հենց այս կրպակը հանվի: Նշենք որ կրպակը չի գտվում մայթի վրա, չի գտնվում կանաչապատ գոտում և երբևէ չի էլ գտնվել, ավելին այդ տեղում միշտ էլ եղել է կրպակ, սկսած վաղեմի խորհրդային ժամանակներց, այստեղ միշտ եղել է մամուլի և պաղպաղակի կրպակ, որը կարող է ապացուցվել դիտարկելով Երևան քաղաքի նախկին գենպլանը: Շարունակենք, որ կրպակի տերը կանաչապատել և գեղեցկացրել է իր հարակից տարածքը: Հիմա` բոլորս ել հասկանում ենք և գիտակցում թե ինչու այսօր ժամը 16:00 անօրինական կերպով պետք է հեռացվի այդ կրպակը:

Նորից ու նորից արդարություն չկա:

Մի խումբ բնակիչներ

Այս խորագրի վերջին նյութերը