Լրահոս

04.08.2011 18:09


Ս. Սարգսյանը շնորհավորել է Օբամային՝ ծննդյան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ի սրտե շնոր­­հա­վորում եմ Ձեզ ծննդյան օրվա կա­պակ­ցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքին երջանկություն, բարօրություն և ամենայն հաջողություններ:

Բարձր գնահատելով Ձեր ջանքերը մեր երկրների միջև փոխշահավետ գործընկե­րության և բազմաբնույթ համագործակցության զարգացման ուղղությամբ` վստահ կա­րե­լի է ասել, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններն այսօր առավել քան երբևէ ամուր են:

Մեր ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերությունները և պետություն­ների միջև հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղա­քա­կան երկխոսությունն ունեն հետագա զարգացման և ամրապնդման զգալի ներուժ: Մենք վճռական ենք խորացնելու և ավելի ամրապնդելու մեր երկրների միջև համակող­մանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ և կորով: Համոզված եմ, որ Ամերիկայի բարեկամ ժողովրդին ծառայելու Ձեր դժվա­րին աշխատանքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ և ձեռքբերում­ներ»:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը