Լրահոս

14.01.2011 11:03


Ականներ՝ նկուղում

Հունվարի 13-ին'ժամը 16.12-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի բնակիչ Ս.Մատինյանին պատկանող թիվ 68 տնակի նկուղում հայտնաբերվել են ականներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը,ինչպես նաև ինժեներ-սակրավորներ: Նկուղից դուրս են բերել «ՊՄ-57» և «ՏՄ-62» տիպի հակատանկային  երկու ական և հանձնել իրավապահ մարմիններին' հետագա փորձաքննություն անցկացնելու համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը