Լրահոս

02.08.2011 10:44


Վլադիմիր Պուտինը խոստացել է մտածել Հայաստանում ԱՊՀ երկրների երիտասարդական հավաքին մասնակցելու առաջարկի վերաբերյալ

Վլադիմիր Պուտինը խոստացել է մտածել Հայաստանում ԱՊՀ երկրների երիտասարդական հավաքին մասնակցելու առաջարկի վերաբերյալ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խոստացել է մտածել Հայաստանում ԱՊՀ երկրների երիտասարդական հավաքին մասնակցելու առաջարկի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Վլադիմիր Պուտինի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Անի Ալավերդյանի շփումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին «Սելիգեր-2011» երիտասարդական հավաքի ժամանակ: Անի Ալավերդյանը հայ երիտասարդության անունից Պուտինին փոխանցել է Ծաղկաձորում կայանալիք հավաքին մասնակցելու հրավերը:

-Լավ, շնորհակալություն, ես կմտածեմ,-պատասխանել է Պուտինը:

Օգոստոսի 20–30–ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ՝ Ծաղկաձորում անցկացվելու է Առաջին երիտասարդական համաժողովը։ Նույնիսկ «facebоok» սոցիալական ցանցում հատուկ էջ է բացվել «Հրավիրում ենք Պուտինին Ծաղկաձոր՝ երիտասարդական համաժողովին» անվանումով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը