Որտե՞ղ են ամառային հանգիստն անցկացրել կամ անցկացնելու հանրությանը հայտնի մարդիկ
Նախորդ տարի, երբ հայ–թուրքական մերձեցման նախաձեռնողական քաղաքականությունը խայտառակ կերպով ձախողվեց, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական պաշտոնյաներին հրահանգեց Հայաստանից դուրս՝ հատկապես Անթալիա, չմեկնել։ Չնայած այդ հորդորներին՝ պաշտոնյաներից շատերն այնուամենայնիվ Թուրքիա մեկնեցին։ Ի դեպ, նրանց մի մասն Անթալիայից վերադառնալուց հետո պնդում էր, թե հանգիստն անց է կացրել Հայաստանի գեղատեսիլ վայրերում։ Ինչևէ։
Այս տարի Տիգրան Սարգսյանը նման հրաման կարծես թե չի տվել, բայց պնդումները, թե Հայաստանում են անցկացնելու արձակուրդը, շարունակվում են։
«7օր»–ը պատգամավորներից, հասարակական, մշակութային մի շարք գործիչներից փորձել է ճշտել, թե որտե՞ղ են հանգստացել կամ պատրասվում հանգստանալ։
ՀԱԿ–իշխանություն երկխոսության աշխատանքային խմբում ընդգրկված ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը հանգստի չի մեկնելու, թեև նրա պնդմամբ՝ երկխոսությունը չէ դրա պատճառը։
–Սովորաբար «սկվազնոյ» Երևանում եմ մնում։ Մինչև անգամ ես միշտ գործի եմ լինում և ընդհանրապես տանն եմ կարողանում հանգստանալ։ Իսկ եթե գնալու լինեմ, ավելի նախընտրում եմ դիլիջանանման, ջերմուկանման վայրերը։ Էնտեղ ավելի հանգիստ է։ Չեմ սիրում հանգիստ ռեժիմը շաղախել այսպես ասած արհեստական հաճույքների հետ՝ շենք տեսնել, փողոց տեսնել և այլն։ Այլ երկրներում շատ եմ եղել, արդեն մի տեսակ հագեցել եմ, էլ չեն կարող ինձ զարմացնել ինչ–որ բանով,–«7օր»–ին ասել է Վ. Բոստանջյանը։
ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Արամ Սաֆարյանը՝ նույնպես Հայաստանում է իր հանգիստն անցկացնում։
ՀԱԿ–ի հետ երկխոսողների աշխատանքային խմբի ՀՀԿ–ական անդամ Գագիկ Մինասյանը նշել է, որ Երևանում է մնալու և հանգստանալու կարիք չկա, որովհետև ինքը հանգիստ է։
«Լուսակերտի» նախկին սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը «7օր»–ին ասել է, թե Հայաստանում է ամառային արձակուրդն անցկացնելու։
–Էստեղ ամեն ինչ էլ կա, ի՞նչը չունենք՝ թանկանոց տեղերն ունենք, ծովն ունենք, սարերն ունենք, ամեն ինչն էլ ունենք,–ասել է նա՝ ավելացնլով, որ իրեն հայաստանյան հանգստյան վայրերի սպասարկումը գոհացնում է, քանի որ խստապահանջ չէ։
ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր՝ Մանվել Բադեյանը, մեր զրուցակիցներից միակն է, ով հայտարարել է արտերկրում հանգիստն անցկացնելու մասին։
-Թաիլանդում եմ լինելու։ Ասեմ՝ ինչու. որովհետև աղջիկս ընդունվել է այնտեղ միջազգային դպրոց։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ արդեն մեկնել է Արցախի ազատագրած տարածքում «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված ճամբար։ Թեև նա 2 օրով է այնտեղ հանգստացել, սակայն բավականին տպավորված է։
–Այնտեղի նման դրախտ աշխարհում շատ քիչ տեղեր կան։ Իհարկե, պե՛տք է աշխարհը տեսնեն և համեմատության մեջ սկսեն իրենցը արժևորել, իրենց հայրենիքի իրական արժեքն ունենան։ Եվ ճիշտ կլինի, որ հատկապես բարձրաստիճան պաշտոնյաները մտածեն՝ ինչպես կարելի է անել, որ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը, ճանապարհները, ենթակառուցվածքները վերանորոգեն, աշխատեն, նորերը կառուցեն,–ասել է նա։
Զ. Փոստանջյանը նշել է նաև, որ հայաստանյան հանսգտավայրերում սպասարկումը, գները չեն գոհացնում, բայց այնուամենայնիվ նախընտրում է հայրենիքում մնալ։
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը նույնպես Հայաստանում է հանգստանում, քանի որ նախընտրում է հենց մեր երկիրը։
ՕԵԿ փոխնախագահ, ՀԱԿ–իշխանություն երկխոսության կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Մհեր Շահգելդյանն այս ամառ չի պատրաստվում հանգստի մեկնել։ Նա ասել է, որ արդեն որերորդ տարին է` չի կարողանում հանգստանալ։ Փոխարենը իր ընտանիքին է ուղարկելու հանգստի, ու անպայման Հայաստանում։
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբեությունների հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի խոսքերով՝ ինքը հանգստանում է ամեն օր՝ երեկոյան իր տանը, կամ էլ ամառանոցում։
ՀԱԿ մեկ այլ անդամ՝ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը նույնպես նշել է, որ միայն Հայաստանում է հանգստանում, և դա իր համար սկզբունքի խնդիր է։
–Ինչո՞ւ պետք է ջուր լցնենք ուրիշի ջրաղացին, երբ թեկուզ համեստ գումարն ավելի լավ է Հայաստանում ծախսել։ Հետո էլ, հենց Հայաստանից դուրս եմ գալիս, կարոտում եմ,–«7օր»–ին ասել է Զոյա Թդևոսյանը։
«Առցանց ազատականների ալյանս» կամ 3Ա նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը ոչ մի տեղ էլ չի մեկնելու հանգստանալու։
–Արդեն 3–4 տարի է՝ չեմ հանգստանում, չունեմ այդպիսի հնարավորություն՝ ֆինանսական խնդիրների հետ կապված,–ասել է նա՝ ավելացնելով, որ եթե գումար ունենար, կնախընտրեր ամառային արձակուրդն անցկացնել և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։
Երգիչ-երգահան Վահան Արծրունին այս տարի հավանաբար չի մեկնի հանգստանալու, քանի որ նրանց ընտանիքը համալրվել է նորածնով։ Իսկ սովորաբար Վահան Արծրունին հանգստանում է Հայաստանից դուրս՝ պատճառաբանելով, որ Հայաստանում հանգիստ չի կարող լինել։
–Որոշ հայրենակիցների ներկայությունը շրջակայքում ներվայնացնում է, և հանգստանալ չի ստացվում. իրենց լսած երաժշտությունը, իրենց կերած խորովածն ու իրենց տափակ խոսակցությունները, որոնցից խուսափել հանգստի վայրերում չի ստացվում։ Դրա համար էլ ավելի նախընտրելի է դրսում հանգստանալ,–«7օր»–ինասել է Վահան Արծրունին։
«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով այս տարի չի կարող հանսգտանալ։
–Միշտ Հայաստանում եմ հանգստանում, որպեսզի իմ գումարները չտրամադրեմ թուրքերի, վրացիների ռազմավարությանը նպաստելուն։ Ես նախընտրում եմ իմ քրտինքով, հայանպաստ աշխատանքով վաստակած գումարները հակահայկական գործունեությանը չտրամարդել, որովհետև յուրաքանչյուր դրամը՝ տրամադրված Թուրքիային, ի վնաս մե՛զ է օգտագործվում,–ասել է Գ. Գինոսյանը՝ հասկանլի համարելով նաև այն մարդկանց դիրքորոշումը, ովքեր ասում են, թե հայի տականք տեսակից կամ հայի թուրք տեսակից են գնում Հայաստանից դուրս՝ հանգստանալու։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր ՏիգրանԽզմալյանիհամար լավագույն հանգստավայրն Արցախի ազատագրված տարածքներն են։Նա իր ամառային արձակուրդն անցկացնելու է Արցախում։
–Ես մասնակցելու եմ Արցախի ազատագրված տարածքներում «Սարդարապատ» շարժման կազմակերպած ամառային ճամբարին, որին մասնկացում են երիտասարդներ, մտավորականներ Հայաստանից և տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ–ից և այլն։ Մենք այնտեղ խարույկի շուրջը կխոսենք քաղաքականության, մշակույթի, պատմության և երաժշտության մասին։ Մենք կխոսենք Հայաստանի ապագայի՝ չորրորդ հանրապետության մասին։ Մենք պատրաստում ենք այդ չորրորդ հանրապետությունը։Ազատագրված տարածքները լավագույն հանգստի վայրն են,–ասել է նա:
Օրերս ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկություն տարածեցին Սերժ Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին։ Տեղեկության մեջ, սակայն, չէր ասվում, թե կոնկրետ որտեղ է իր հանգիստն անցկացնելու երկրի նախագահը։ Գաղտնիությունը ոմանց ենթադրել է տվել, թե Ս. Սարգսյանը Մոնտե Կառլո կամ նման մի վայր մեկնած կլինի՝ հայտնի հակումներից ելնելով։
Որտե՞ղ են ամառային հանգիստն անցկացրել կամ անցկացնելու հանրությանը հայտնի մարդիկ
Նախորդ տարի, երբ հայ–թուրքական մերձեցման նախաձեռնողական քաղաքականությունը խայտառակ կերպով ձախողվեց, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական պաշտոնյաներին հրահանգեց Հայաստանից դուրս՝ հատկապես Անթալիա, չմեկնել։ Չնայած այդ հորդորներին՝ պաշտոնյաներից շատերն այնուամենայնիվ Թուրքիա մեկնեցին։ Ի դեպ, նրանց մի մասն Անթալիայից վերադառնալուց հետո պնդում էր, թե հանգիստն անց է կացրել Հայաստանի գեղատեսիլ վայրերում։ Ինչևէ։
Այս տարի Տիգրան Սարգսյանը նման հրաման կարծես թե չի տվել, բայց պնդումները, թե Հայաստանում են անցկացնելու արձակուրդը, շարունակվում են։
«7օր»–ը պատգամավորներից, հասարակական, մշակութային մի շարք գործիչներից փորձել է ճշտել, թե որտե՞ղ են հանգստացել կամ պատրասվում հանգստանալ։
ՀԱԿ–իշխանություն երկխոսության աշխատանքային խմբում ընդգրկված ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը հանգստի չի մեկնելու, թեև նրա պնդմամբ՝ երկխոսությունը չէ դրա պատճառը։
–Սովորաբար «սկվազնոյ» Երևանում եմ մնում։ Մինչև անգամ ես միշտ գործի եմ լինում և ընդհանրապես տանն եմ կարողանում հանգստանալ։ Իսկ եթե գնալու լինեմ, ավելի նախընտրում եմ դիլիջանանման, ջերմուկանման վայրերը։ Էնտեղ ավելի հանգիստ է։ Չեմ սիրում հանգիստ ռեժիմը շաղախել այսպես ասած արհեստական հաճույքների հետ՝ շենք տեսնել, փողոց տեսնել և այլն։ Այլ երկրներում շատ եմ եղել, արդեն մի տեսակ հագեցել եմ, էլ չեն կարող ինձ զարմացնել ինչ–որ բանով,–«7օր»–ին ասել է Վ. Բոստանջյանը։
ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Արամ Սաֆարյանը՝ նույնպես Հայաստանում է իր հանգիստն անցկացնում։
ՀԱԿ–ի հետ երկխոսողների աշխատանքային խմբի ՀՀԿ–ական անդամ Գագիկ Մինասյանը նշել է, որ Երևանում է մնալու և հանգստանալու կարիք չկա, որովհետև ինքը հանգիստ է։
«Լուսակերտի» նախկին սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը «7օր»–ին ասել է, թե Հայաստանում է ամառային արձակուրդն անցկացնելու։
–Էստեղ ամեն ինչ էլ կա, ի՞նչը չունենք՝ թանկանոց տեղերն ունենք, ծովն ունենք, սարերն ունենք, ամեն ինչն էլ ունենք,–ասել է նա՝ ավելացնլով, որ իրեն հայաստանյան հանգստյան վայրերի սպասարկումը գոհացնում է, քանի որ խստապահանջ չէ։
ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր՝ Մանվել Բադեյանը, մեր զրուցակիցներից միակն է, ով հայտարարել է արտերկրում հանգիստն անցկացնելու մասին։
-Թաիլանդում եմ լինելու։ Ասեմ՝ ինչու. որովհետև աղջիկս ընդունվել է այնտեղ միջազգային դպրոց։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ արդեն մեկնել է Արցախի ազատագրած տարածքում «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված ճամբար։ Թեև նա 2 օրով է այնտեղ հանգստացել, սակայն բավականին տպավորված է։
–Այնտեղի նման դրախտ աշխարհում շատ քիչ տեղեր կան։ Իհարկե, պե՛տք է աշխարհը տեսնեն և համեմատության մեջ սկսեն իրենցը արժևորել, իրենց հայրենիքի իրական արժեքն ունենան։ Եվ ճիշտ կլինի, որ հատկապես բարձրաստիճան պաշտոնյաները մտածեն՝ ինչպես կարելի է անել, որ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը, ճանապարհները, ենթակառուցվածքները վերանորոգեն, աշխատեն, նորերը կառուցեն,–ասել է նա։
Զ. Փոստանջյանը նշել է նաև, որ հայաստանյան հանսգտավայրերում սպասարկումը, գները չեն գոհացնում, բայց այնուամենայնիվ նախընտրում է հայրենիքում մնալ։
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը նույնպես Հայաստանում է հանգստանում, քանի որ նախընտրում է հենց մեր երկիրը։
ՕԵԿ փոխնախագահ, ՀԱԿ–իշխանություն երկխոսության կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Մհեր Շահգելդյանն այս ամառ չի պատրաստվում հանգստի մեկնել։ Նա ասել է, որ արդեն որերորդ տարին է` չի կարողանում հանգստանալ։ Փոխարենը իր ընտանիքին է ուղարկելու հանգստի, ու անպայման Հայաստանում։
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբեությունների հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի խոսքերով՝ ինքը հանգստանում է ամեն օր՝ երեկոյան իր տանը, կամ էլ ամառանոցում։
ՀԱԿ մեկ այլ անդամ՝ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը նույնպես նշել է, որ միայն Հայաստանում է հանգստանում, և դա իր համար սկզբունքի խնդիր է։
–Ինչո՞ւ պետք է ջուր լցնենք ուրիշի ջրաղացին, երբ թեկուզ համեստ գումարն ավելի լավ է Հայաստանում ծախսել։ Հետո էլ, հենց Հայաստանից դուրս եմ գալիս, կարոտում եմ,–«7օր»–ին ասել է Զոյա Թդևոսյանը։
«Առցանց ազատականների ալյանս» կամ 3Ա նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը ոչ մի տեղ էլ չի մեկնելու հանգստանալու։
–Արդեն 3–4 տարի է՝ չեմ հանգստանում, չունեմ այդպիսի հնարավորություն՝ ֆինանսական խնդիրների հետ կապված,–ասել է նա՝ ավելացնելով, որ եթե գումար ունենար, կնախընտրեր ամառային արձակուրդն անցկացնել և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։
Երգիչ-երգահան Վահան Արծրունին այս տարի հավանաբար չի մեկնի հանգստանալու, քանի որ նրանց ընտանիքը համալրվել է նորածնով։ Իսկ սովորաբար Վահան Արծրունին հանգստանում է Հայաստանից դուրս՝ պատճառաբանելով, որ Հայաստանում հանգիստ չի կարող լինել։
–Որոշ հայրենակիցների ներկայությունը շրջակայքում ներվայնացնում է, և հանգստանալ չի ստացվում. իրենց լսած երաժշտությունը, իրենց կերած խորովածն ու իրենց տափակ խոսակցությունները, որոնցից խուսափել հանգստի վայրերում չի ստացվում։ Դրա համար էլ ավելի նախընտրելի է դրսում հանգստանալ,–«7օր»–ին ասել է Վահան Արծրունին։
«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով այս տարի չի կարող հանսգտանալ։
–Միշտ Հայաստանում եմ հանգստանում, որպեսզի իմ գումարները չտրամադրեմ թուրքերի, վրացիների ռազմավարությանը նպաստելուն։ Ես նախընտրում եմ իմ քրտինքով, հայանպաստ աշխատանքով վաստակած գումարները հակահայկական գործունեությանը չտրամարդել, որովհետև յուրաքանչյուր դրամը՝ տրամադրված Թուրքիային, ի վնաս մե՛զ է օգտագործվում,–ասել է Գ. Գինոսյանը՝ հասկանլի համարելով նաև այն մարդկանց դիրքորոշումը, ովքեր ասում են, թե հայի տականք տեսակից կամ հայի թուրք տեսակից են գնում Հայաստանից դուրս՝ հանգստանալու։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի համար լավագույն հանգստավայրն Արցախի ազատագրված տարածքներն են։ Նա իր ամառային արձակուրդն անցկացնելու է Արցախում։
–Ես մասնակցելու եմ Արցախի ազատագրված տարածքներում «Սարդարապատ» շարժման կազմակերպած ամառային ճամբարին, որին մասնկացում են երիտասարդներ, մտավորականներ Հայաստանից և տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ–ից և այլն։ Մենք այնտեղ խարույկի շուրջը կխոսենք քաղաքականության, մշակույթի, պատմության և երաժշտության մասին։ Մենք կխոսենք Հայաստանի ապագայի՝ չորրորդ հանրապետության մասին։ Մենք պատրաստում ենք այդ չորրորդ հանրապետությունը։ Ազատագրված տարածքները լավագույն հանգստի վայրն են,–ասել է նա:
Օրերս ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկություն տարածեցին Սերժ Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին։ Տեղեկության մեջ, սակայն, չէր ասվում, թե կոնկրետ որտեղ է իր հանգիստն անցկացնելու երկրի նախագահը։ Գաղտնիությունը ոմանց ենթադրել է տվել, թե Ս. Սարգսյանը Մոնտե Կառլո կամ նման մի վայր մեկնած կլինի՝ հայտնի հակումներից ելնելով։
Արեգնազ Մանուկյան