Լրահոս

14.01.2011 10:33


Հրդեհները շարունակվում են

Հունվարի 13-ին'ժամը 14.51-ին,ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 38 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել'16.10-ին: Այրվել է Ա.Վարդանյանին պատկանող տան 2-րդ հարկի առաստաղը' 10 քմ մակերեսով:

...

Նույն օրը'ժամը 19.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև' մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.55-ին, մարվել'21.40-ին: Այրվել է Հ.Մկրտչյանին պատկանող տան տանիքը' 108 քմ մակերեսով,տանիքում պահեստավորված 2 տ անասնակեր և 1 խմ աթար:

...

Դեկտեմբերի 14-ին'ժամը 05.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կապս գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.25-ին:

Ըստ նախնական տվյալների, այրվում է սեփական տան տանիք' 80 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը